Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հարգելի լրագրողներ, սա ո՞վ է, որ սրան այդ հարցն եք տալիս

Հարգելի լրագրողներ, սա ո՞վ է, որ սրան այդ հարցն եք տալիս
09.09.2024 | 21:59

Այդ հարցը մեկից տվեք Նիկոլ Անհողին, եթե ուզում եք իմանալ` դավաճանաոհմակը մասնակցելու՞ է Մայր Տաճարի վերաբացմանը, թե՞ ոչ:

Եթե թիվ մեկ դավաճանը գնաց, ուրեմն քայլիստների ոհմակը սեպտեմբերի 29-ին կլինի Էջմիածնում, իսկ եթե չի գնալու` որևէ բարձր պաշտոնյա քայլիստ այնտեղ չի երևա:

Ալենի պես կլինեն «Կանադայում»...

Ի դեպ, Նիկոլի Ալենի պատասխանից արդեն պարզ է, որ աղանդավոր Նիկոլը ևս այդ օրն ավելի կարևոր գործեր կունենա, քան Մայր Տաճարի վերաբացմանը մասնակցելը:

Անկեղծ` շատ ուրախ կլինեմ, եթե ՀԱԵ-ն ատող այս ոհմակն այդ օրը չլինի Սուրբ Էջմիածնում ու իր ներկայությամբ «չպղտորի» այդ արարողությունը:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4352

Մեկնաբանություններ